Նախագահական ուղղաթիռի բեկորները հայտնաբերել են իրանական անօդաչու թռչող սարքերը, գրում է Tasnim-ը՝ ԻՀՊԿ-ին հղումով։
Հաղորդվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը գետնի վրա սև կետ է նկատել, սակայն իրանցի փրկարարները պարզել են, որ դա ուղղաթիռի բեկորներ չէ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք հսկում են լեռնային շրջանը, ի վերջո, կարողացել են հայտնաբերել բեկորները, լուսանկարել կործանման վայրը և ուղարկել դրանք ճգնաժամային կենտրոն: