Տավուշի մարզի Կիրանց գյուղի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը: Այս մասին NEWS.am-ին հյտնում են «Հայաքվե» նախաձեռնությունից:
Նշենք, որ յսօր 14 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով։
Ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց տանող ճանապարհը:
Իրավիճակը փակ ճանապարհին պարբերաբար լարվում է, պատգամավորների և լրագրողների մուտքը ոստիկաններն արգելում են՝ նշելով, թե գյուղում գործողություններ են կատարվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: