News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի հետ: Հանդիպմանը մասնակցել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել  է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ, և շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա:

photo (1).jfif (239 KB)

Բրենդոն Յոդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում և դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին այդ բարեփոխումների ճանապարհին շարունակական աջակցության համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ