News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Փարիզի աղբահավաքների արհմիությունը սպառնացել է քաղաքապետարանին, որ գործադուլ կանի Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի ժամանակ։ Ինչպես նշվել արհմիության հայտարարությունում, որը հրապարակվել է երեքշաբթի նրա կայքում, գործադուլները կարող են տեղի ունենալ մայիսի 14-16-ին, 22-24-ին եւ հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը։ Աղբահավաքները, մասնավորապես, քաղաքապետարանից պահանջում են բարձրացնել աշխատավարձը 400 եվրոյով եւ վճարել այսպես կոչված օլիմպիական հավելավճար 1,9 հազար եվրոյի չափով։

Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում տեղի են ունենալու հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը։

2023թ. աղբահավաքները Փարիզում մի քանի շաբաթ գործադուլ են արել՝ դեմ լինելով կառավարության թոշակային բարեփոխմանը։ Այդ պատճառով կուտակված աղբի քանակը մայրաքաղաքի փողոցներում գերազանցել էր 10 հազար տոննան։ Թոշակային բարեփոխումը Ֆրանսիայում ուժի մեջ է մտել 2023թ. սեպտեմբերի 1-ին։ Այն թոշակի անցնելու նվազագույն տարիք նախատեսում է 64-ը՝ 62-ի փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ