News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, պետական հատվածի Արհմիությունների բարձրագույն խորհուրդը եւ կոմկուսին մոտ կանգնած Համահունական մարտական ճակատը (ПАМЕ) մայիսմեկյան գործադուլ կանցկացնի՝ աշխատավարձի բարձրացման եւ թանկության դեմ պայքարի կարգախոսներով։

Գործադուլի պատճառով Աթենքում լրջորեն կխախտվի հանրային տրանսպորտի երթեւեկությունը։ Ոստիկանության կարգադրությամբ տեղի ժամանակով ժամը 09.30-ից կփավեն մետրոյի «Սինտագմա» կայարանի մուտքն ու ելքը Հունաստանի խորհրդարանի մոտ։ Քաղաքի կենտրոնում ոստիկանությունը կփակի մի քանի ճանապարհներ, որպեսզի թույլ տա, որ գործադուլավորներն անցնեն դրանցով։ Գործադուլին կմասնակցեն երկաթուղու աշխատողները եւ նավաստիները։

Հունաստանի լրագրողական կազմակերպությունները, որոնք ապրիլի 30-ին գործադուլ էին իրականացրել, այն կշարունակեն մայիսի 1-ին։ Բողոքի ակցիան անցկացվում է աշխատանքային պայմանագրերի կնքման, աշխատավարձերի բարձրացման, աշխատանքից ազատվածներին վերականգնելու, գործազուրկների պաշտպանության, անվճար առողջապահության եւ թանկության դեմ պայքարի կոչերով։ Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը տեղեկացրել է, որ մայիսի 1-ի ժամը 05.00-ից մինչեւ մայիսի 2-ի ժամը 05.00-ն գործադուլավորներին կմիանան ռադիոյի եւ հեռուստակայանների, էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատակիցները պետական եւ մասնավոր հատվածներից, ներառյալ Աթենքի Նորությունների մակեդոնյան գործակալությունը (ANA-MPA) եւ նախարարությունների ու գերատեսչությունների մամուլի ծառայությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ