News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժեհամակարգով անքակտելիորեն կապված են եվրոպական քաղաքակրթության հետ. Միաժամանակ, ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում: Երկրի ներքին ու արտաքին քաղաքական նպատակները պետք է բխեն սեփական ռեսուրսների իրատեսական գնահատման վրա՝ ջանալով շարունակաբար լայնացնել այդ հնարավորությունների շրջանակը: Մինչդեռ  վերջին տարիներին իշխանությունների բազմաթիվ վայրիվերո գործողությունները խարխլել են ՀՀ արտաքին քաղաքան վարկը, կրճատել հնարավորությունների շրջանակը: Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից՝ անընդհատ նորանոր զիջումներ կորզելով եւ շարունակելով պահանջել վելին, ավելին և ավելին:

Այս խոցելի վիճակից երկիրը կարող է դւորս գալ միայն ճկուն, հավասարակշռված եւ բանիմաց արտաքին քաղաքականության շնորհիվ՝ որդեգրելով «չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, կան հավերժ շահեր» հայտնի սկզբունքը:

Մեզ համար առաջնային կարեւորություն ունեն մեր անմիջական հարեւան, բարեկամ երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունների ռազմավարական զարգացումը, ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ ինտեգրցիոն ծրագրերի լայնացումն ու խորացումը հնարավոր բոլոր ուղղություններով եւ մակարդակներով, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, քաղաքական, տնեսական ու մշակութային սերտ  կապերի ամրապնդումը ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, րաբական աշխարհի բարեկամ երկրների հետ: Նոր կապերի ձեւավորումն ու ամրապնդումը հնարավոր բոլոր տարածաշրջանների ու երկրների հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսության վերականգնումը, հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գոյակցության ձգտումը»,- հայտարարեց Հայկ Մարությանը:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ