Ռյազանի մարզի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուի գրոհին։ Այս մասին տեղեկացրել է տեղի «РЗН.инфо» պարբերականը։
Ինչպես պատմել են ականատեսները, գրոհը տեղի է ունեցել գիշերվա ժամը երեքին մոտ։ Դրանից հետո գործարանի տարածքում հրդեհ է սկսվել։
Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովը հաստատել է մարզի վրա դրոնի հարձակման փաստը (սակայն չի նշել, թե ինչն է եղել անօդաչուի թիրախը)՝ տեղեկացնելով, որ տուժածներ չկան։
«Украинская правда»-ն, հղում կատարելով աղբյուրին, գրել է, որ գործարանին «զգալի վնաս» է պատճառվել։
«РБК-Украина»-ն, հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել է, որ գրոհը ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունն էր։ Կիեւում տեղի ունեցածը պաշտոնապես չեն մեկնաբանել։
Ռյազանի մարզի այդ նույն ՆՎԳ-ն արդեն երկրորդ անգամ է ենթարկվում գրոհի մարտի 13-ից հետո։
Ուկրաինական անօդաչուները մշտապես գրոհում են Ռուսաստանի տարածքի ՆԳՎ-ները 2024թ. սկսզբից։ Reuters-ի հաշվարկներով՝ մոտ յոթ ռուսկան գործարան առաջին եռամսյակում կանգնեցրել է նավթավերամշակման արտադրահզորություններն այդ գրոհների պատճառով։