News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները 2023 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ռեկորդային՝ 2 միլիարդ եվրոն գերազանցող տուգանքներ են գանձել։ Դրա մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով երկրի Հաշվիչ պալատի տվյալներին։

Տուգանքների ընդհանուր չափը 2022 թվականի համեմատ 7%-ով ավելի է եղել: Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ, երբ տեսախցիկները 4530-ից հասել են 4661-ի։

Լրատվամիջոցները, միևնույն ժամանակ, հայտնել են ռադարների՝ վարորդների համար անսովոր փողոցներ կանոնավոր տեղափոխման դեպքերի, ինչպես նաև համապիտանի  ռադարների տարածման մասին: Դրանք, արագության գերազանցումից բացի, ի վիճակի են արձանագրել մեքենան կարմիր լույսի տակով անցնելու, ամրագոտի չկապելու, երթևեկության պահին բջջային հեռախոս օգտագործելու և մի շարք այլ իրավախախտումների դեպքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ