News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դիվանագետ, պատմաբան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին.

Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ:

Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն ՀԱՅԿԱԿԱՆ բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված անսակարկելի ԻՐԱՎՈՒՆՔ-ից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից:

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը․․․

Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:

Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ