News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Հոնկոնգյան South China Morning Post-ը, վկայակոչելով Հարբինի ճարտարագիտական ​​համալսարանի մասնագետներին, հայտնել է, որ չինական ռազմարդյունաբերական համալիրը մոտ է լազերային շարժիչով գերարագ սուզանավ ստեղծելուն:

Լազերը սուզանավերի շարժիչում կիրառելու գաղափարն առաջին անգամ մտահղացել են ճապոնացի գիտնականները դեռ 20 տարի առաջ: Դրա էությունն այն է, որ լազերները ստորջրյա պլազմա են գեներացնում՝ ստեղծելով պայթեցման ալիք, որն էլ ռեակտիվ շարժիչի արագությամբ ստորջրյա նավը շարժման մեջ է դնում: Այս տարիների ընթացքում ճապոնացիների չինացի գործընկերները հսկայական ջանքեր են գործադրել՝ փորձելով բացահայտել լազերային եզակի տեխնոլոգիայի գաղտնիքը: Եվ ահա, ըստ Հարբինի հետազոտողների, դա նրանց հաջողվել է։

Որպեսզի սուզանավը ջրի տակ արագ շարժվի, որոշվել է այն պատել լավագույն օպտիկական մանրաթելերով, որոնք արձակում են լազերային ճառագայթներ մինչև 70 հազար  նյուտոն հզորությամբ, ինչը համեմատելի է ընդամենը երկու մեգավատ լազերային հզորությամբ ռեակտիվ շարժիչի ցուցանիշի հետ: Շարժվելիս սուզանավի մակերեսը սուպերկավիտացիոն էֆեկտի պատճառով ծածկվում է պղպջակների շերտով, որոնք դառնում են մի տեսակ քսանյութ՝ բազմապատկելով նավի արագությունը։

Միևնույն ժամանակ այն գրեթե անաղմուկ է շարժվում, քանի որ ընդհանրապես մեխանիկական աղմուկ չունի։ Եթե ​​նման հեղափոխական գաղափարը հնարավոր լինի կյանքի կոչել, Չինաստանը նոր սերնդի սուզանավերի ստեղծման անվիճելի առաջատարը կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում ստեղծվել է սարք՝ ճանապարհներին մերկասառույցի դեմ արդյունավետ պայքարելու համար
Պերմի պոլիտեխնիկի գիտնականները մշակում են հատուկ սարքավորում՝ գեոգրիդի վրա հիմնված ջեռուցման տարր...
ՏՏ ոլորտի ավելի քան 1600 ընկերություններ 2023-ին պետությունից հարկային արտոնություններ են ստացել. նախարար
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 9157 ՏՏ ընկերություն...
2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ
Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս...
«Ներուժ 4.0» սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի  շրջանակում ուղիղ դրամաշնորհ կհատկացվի ընտրված 6 թիմերին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիտում որոշեց «Ներուժ 4.0» սփյուռքի...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը...
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ