News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, որոնք փորձել են ներխուժել Ստամբուլի Թաքսիմ հրապարակ և այնտեղ մայիսի 1-ին՝ Աշխատանքի և համերաշխության օրը, ցույց անցկացնել: Ըստ BBC-ի՝ դրա մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան՝ հավելելով, թե ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա:

Թուրքական հատուկ ջոկատայիններն ավելի վաղ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել՝ հրապարակ մտնել փորձող ցուցարարներին ցրելու համար։ Ցուցարարներից ոմանք քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ճեղքել արգելապատնեշները:

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և արհմիությունների անդամները չորեքշաբթի առավոտյան հավաքվել էին Սարականե թաղամասում և երթով շարժվել դեպի Թաքսիմ հրապարակ՝ բողոքելով գնաճի և տնտեսական դժվարությունների դեմ:

Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում հանրահավաքներ անցկացնել՝ անվտանգության նկատառումներով։

Ըստ Reuters-ի՝ Սարաչանի պատմական ջրուղու վրա դիպուկահարներ են տեղակայվել, իսկ հրապարակի երկայնքով ջրցան մեքենաների բարիկադներ են: Տասնյակ ոստիկաններ փակել են հրապարակ տանող բոլոր ճանապարհները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ