News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ՌԴ ԶՈՒ-ն անցյալ շաբաթ ճեղքել է Ավդեևկայի հյուսիս-արևմուտքը և հատելով Ուկրաինայի ԶՈՒ դիրքերը՝ 3 կմ խորացել են ընդհուպ Օչերետինո գյուղ։ Այդ ժամանակից ի վեր նրանք շարունակ ընդլայնում են առաջացած ռազմահենադաշտը: Ըստ Bild-ի՝ ռուսներն ամբողջությամբ գրավել են Օչերետինոն և երկաթուղային գծով շարժվում են դեպի արևմուտք։ Նրանք գրավել են նաև Կերամիկ և Նովոկալինովո գյուղերը և ներկայում առաջ են շարժվում դեպի հյուսիս՝ Արխանգելսկոյե։ Հարավում ռուսները զավթել են Նովոբախմուտովկան և Սոլովևոն, հարձակում է  ծավալվել Սոկոլ գյուղի վրա։

Ուկրաինական ուժերը թվաքանակով և զենքով զիջում են ռուսներին և ի վիճակի չեն կանգնեցնել վերջիններիս: Ռազմաճակատի այս հատվածում հիմա ռուսական զորքերն առաջ են շարժվում շաբաթական մինչև 2 կմ արագությամբ։ Բացի դրանից, ռուսական ուժերը հատել են քաղաքից 1 կմ հարավ-արևելք գտնվող Չասովոյ Յարի ջրանցքը: Նրանք ժամանակի ընթացքում արևելքից կամ հարավից կմտնեն այդ բնակավայր։

Ռուսական բանակը Չասով Յարով առաջ շարժվելիս կրկնակի հարվածային ուժի մարտավարություն է կիրառում։ Ռուսաստանի զինված ուժերն ուղղակիորեն հարձակվում են քաղաքի արևելյան «Կանալ» միկրոշրջանի վրա՝ միաժամանակ հյուսիսից և հարավից Բոգդանովկա և Իվանովսկոյե (Կրասնոե) գյուղերով շրջանցելով այն: Ուկրաինայի զինված ուժերը Կենտրոնում և հյուսիսում պահում են գիծը։ Սակայն Ռուսաստանի զինված ուժերի հարավային թևում նրանց հաջողվել է հատել Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքը և առաջ շարժվել դեպի քաղաք։

Նշվում է, որ Մարինկայի մերձակայքի Կրասնոգորովկայի ռուսական խմբավորումը ներկա պահին ծանր վիճակում է հայտնվել, որովհետև գործնականում զրկված է մատակարարումներից։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ռուսներին դուրս են մղել շրջաններից մեկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ