News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի համալսարանում և քաղաքային քոլեջում պաղեստինամետ ցույցերը ճնշելու ժամանակ շուրջ 300 մարդ է ձերբակալվել: Դրա  մասին հայտնել է Associated Press-ը։

Նյու Յորքի ոստիկանությունն ավելի վաղ ներխուժել էր Համիլթոն Հոլ՝ Կոլումբիայի համալսարանի գլխավոր մասնաշենք, որը գրավել էին ցուցարար պաղեստինամետ ուսանողները։ Ըստ ABC News-ի՝ ոստիկանները համալսարան են ներխուժել երկրորդ հարկի պատուհանից, որից հետո սկսել են ձերբակալել ակտիվիստներին:

Ապրիլի 30-ի առավոտյան ցուցարարները կոտրել են Համիլթոն Հոլի պատուհաններն ու ներս մտել: «Ամերիկայի ձայն»-ը հայտնել է, որ ցուցարարները համալսարանի դիմաց փողոցային կահույքից պատնեշներ էին տեղադրել։

Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտում 82 ուսանող ավելի վաղ ձերբակալվել էր՝ ցուցարարների ճամբարը ցրելու ընթացքում: Կալիֆորնիայի պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքից նույնպես ցրել են պաղեստինամետ ուսանողների։ Այստեղ, ըստ ABC News-ի, ձերբակալվել է 25 մարդ։

Բուհերին՝ Գազայի հատվածի պատերազմում Իսրայելի կամ նրան աջակցող ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու կոչեր անող ուսանողական շարժումներ են սկսել ամբողջ երկրով մեկ՝ Նյու Յորքից Տեխաս և մինչև Կալիֆորնիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ