News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Միացյալ Նահանգների գործընկերներին հորդորել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային, որն իր քաղաքներն ու ենթակառուցվածքները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար բազմիցս խնդրել է ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել:

 «Կան երկրներ, որոնք ունեն Patriot համակարգեր, և մենք շարունակում ենք համագործակցել այդ երկրների հետ»,- ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ասել է Օսթինը Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովում: Նա հավելել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում անձամբ խոսել է մի քանի երկրների ղեկավարների հետ՝ նրանց ավելի շատ միջոցներ տրամադրելու կոչ անելով:  

Թեև Օսթինը չի նշել, թե որ երկրներին է դիմել, սակայն հայտնի է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ունեն մասնավորապես Իսպանիան, Հունաստանը, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Շվեդիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ