News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը միաձայն աջակցություն է հայտնել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումն արգելող օրենքի ընդունմանը։ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին հավանություն է տվել օրինագծին։ Փաստաթուղթն ուղարկվել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրության համար։

Ըստ Deutsche Welle-ի՝ օրենքն ուժի մեջ կմտնի 90 օրից, բայց այն միաժամանակ թույլ է տալիս բացառություն անել, եթե ԱՄՆ ռեակտորների աշխատանքը վտանգի ենթարկվի։ Նույն օրինագծով տրամադրվում է նաև 2,7 միլիարդ դոլար՝ ուրանի վերամշակման ամերիկյան արդյունաբերության զարգացման համար։

ԱՄՆ-ն ռուսական նավթի ներմուծումն արգելել է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո: Սակայն, ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների՝ ամերիկյան ատոմակայաններն իրենց ուրանի մոտ 12 տոկոսը Ռուսաստանից ներմուծել են 2022 թվականին:

«Մեր օրինագիծը կօգնի ռուսական ռազմական մեքենան կանգնեցնելուն, միաժամանակ ամերիկյան ուրանի արտադրությունը վերականգնելուն»,- նշել է Վայոմինգի սենատոր Ջոն Բարասոն: Ըստ նրա՝ Վայոմինգը պատրաստ է մատակարարելու հարստացված ուրան, որը կփոխարինի ռուսական ներմուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ