News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի իշխանություններն այս տարի ավելացնում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը 7 միլիարդ կրոնով (633 միլիոն դոլար): Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստերեն։ Reuters-ը նշել է, որ 2024 թվականին Օսլոյից Կիևին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 2 միլիարդ դոլար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նորվեգիայի կառավարությանը երախտագիտություն է հայտնել օգնության համար և ճշգրտել, որ միջոցները կուղղվեն հակաօդային պաշտպանության համակարգերին: Դրանք Ուկրաինային անհրաժեշտ են ռուսական զանգվածային հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։

 «Շատ կարևոր է, որ այդ գումարի մեծ մասը կծառայի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման նպատակներին, ինչը մեր ամենաբարձր առաջնահերթությունն է՝ հանուն մարդկանց կյանքի պաշտպանության», - գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում:

Ռուսաստանը վերջին ամիսներին ուժեղացրել է հարձակումները ուկրաինական քաղաքների վրա՝ մասնավորապես թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները: Ավերվել են մի քանի խոշոր էլեկտրակայաններ, ինչի հետևանքով Ուկրաինայի էլեկտրահամակարգը էլեկտրաէներգիայի պակաս է զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ