News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հյուսիսային Հերմանսբուրգում այրվել է Եվրոպայում զենքի խոշորագույն արտադրող Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերի փայտե առանձնատունը:

Ըստ Bild-ի՝ հրդեհի պատասխանատվությունը ստանձնել են ձախակողմյան ծայրահեղականները։ Նրանք գերմանական ընկերությունն անվանել են այսպես կոչված  «բեկումնային պահի շահառուներից» մեկը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս եզրույթն օգտագործում է Ուկրաինայի պատերազմը նկարագրելու համար։

Արմատականների կարծիքով Rheinmetall-ը միտումնավոր կուտակում է տարատեսակ հին տանկեր, որոնք  հնարավոր է՝ զինամթերքի հետ վաճառվում են Ուկրաինային ՝ հսկայական շահույթ ստանալու ակնկալիքով:

Գերմանական հատուկ ծառայությունները հետաքննում են հրկիզումը և ճշտում հայտարարության իսկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ