News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի եկամուտները և Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմ մղելու համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի հասանելիությունն էլ ավելի սահմանափակելու ուղղությամբ:

«Այսօրվա գործողություններն ուղղված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին և քիմիական ու կենսաբանական զենքերի ծրագրերին, ինչպես նաև ՌԴ-ին զենքի կամ պաշտպանական արտադրության հիմնական ռեսուրսներ ձեռք բերելուն օգնող երրորդ երկրների ընկերություններին և անհատներին»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոր պատժամիջոցները կանդրադառնան նաև Ադրբեջանում, Բելգիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Սլովակիայում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված մոտ 60 օբյեկտների գործունեությանը, որոնք Ռուսաստանին արտերկրից անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ