News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Դինա Տիտուսի գլխավորած կոնգրեսականների մի խումբ Ներկայացուցիչների պալատ ներկայացրեց օրինագիծ (HR8141), որը հնարավորություն կտա պատժելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական գործողությունների համար:

Այդ օրինագիծն օրեցօր ավելի մեծ աջակցություն է ստանում Կոնգրեսի անդամների շրջանում։ Առ այսօր համահեղինակների թիվը աճել է՝ 21-ից հասնելով է 27-ի։ Օրինագծին են միացել կոնգրեսականներ Դեն Գոլդմանը, Միշել Սթիլը և Մայք Քուիգլին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրենքի վերջնական տարբերակը պարունակում է 44 ադրբեջանցի պաշտոնյաներից բաղկացած ցուցակ: Երեք նոր պաշտոնյաների՝  Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի, Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր քննչական վարչության պետ Նեյմաթ Ավազովի և  Բաքվի Նասիմին շրջանի դատարանի դատավոր Թագիև Ազերի անունները հայտնվել են Կոնգրեսին ներկայացված տարբերակում:

Նախորդ շաբաթ Կոնգրեսում օրինագիծը ներկայացվելուց հետո այն փոխանցվել է Արտաքին հարաբերությունների և դատական ​​հանձնաժողովներին։ Հետագա գործողություն դեռ չի ձեռնարկվել։ Օրինագծի ընդունման դեպքում Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ՝ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների և 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ