News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ 

«Արդյունավետ մենեջմենթի դերը․ ինչպես հավատ ներշնչել աշխատակիցներին և համախմբել մեկ նպատակի և ռազմավարության շուրջ» դասախոսության ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդի կարևոր հմտությունների և առաջնորդության հիմնական բաղադրիչների մասին։

Դասախոսությունը կազմակերպվել է Galaxy ընկերությունների խմբի և Ֆրանսիական համալսարանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Կողմերի ակտիվ համագործակցության ընթացքում Galaxy խմբի մենեջերները պարբերաբար դասախոսություններ են կարդում ու վարպետության դասեր անցկացնում համալսարանի ուսանողների համար։  Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում։ 

«Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի։ Լավ կառավարիչը պիտի խրախուսի աշխատանքային գործընթացներն ու օրինակ ծառայի բոլորին։ Նա պիտի միշտ սովորի ու զարգանա և զարգացնի իր աշխատակիցներին, քանի որ նրանք են ցանկացած ընկերության հիմնական ռեսուրսը։ Եվ երբ ձեր ընկերությունը հաջողության է հասնում, պետք է չմոռանալ և ծառայել երկրին ու հասարակությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Եթե ֆորմալ կրթությունը խիստ անհրաժեշտ է ապագա երիտասարդ մենեջերներ պատրաստելու համար, ապա անմիջականորեն մասնագիտական աշխարհի պրակտիկ փորձի փոխանցման միջոցով ոչ ֆորմալ կրթությունը նույնպես  էական դեր է խաղում: Ոլորտի իրականության հետ ուղիղ շփման մեջ լինելով՝ Ucom-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին բացատրեց թիմերի կառավարման իր մեթոդը․  ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել կորպորատիվ ռազմավարություն մեր օրերում և հատկապես ինչպես դրա շուրջ ներգրավել թիմերին, ինչպես ընկերությունը դարձնել ընդհանուր և համատեղ հաղթանակների վայր», - նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Դասախոսության ավարտին պարոն Յիրիկյանը նաև պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին և ապագայի համար արժեքավոր խորհուրդներ տվեց։

Photo 2.jpg (73 KB)

Photo 3.jpg (105 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում ստեղծվել է սարք՝ ճանապարհներին մերկասառույցի դեմ արդյունավետ պայքարելու համար
Պերմի պոլիտեխնիկի գիտնականները մշակում են հատուկ սարքավորում՝ գեոգրիդի վրա հիմնված ջեռուցման տարր...
ՏՏ ոլորտի ավելի քան 1600 ընկերություններ 2023-ին պետությունից հարկային արտոնություններ են ստացել. նախարար
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 9157 ՏՏ ընկերություն...
2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ
Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս...
«Ներուժ 4.0» սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի  շրջանակում ուղիղ դրամաշնորհ կհատկացվի ընտրված 6 թիմերին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիտում որոշեց «Ներուժ 4.0» սփյուռքի...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը...
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ