News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Եգիպտագետները Սինայի թերակղզու հյուսիսային մասում հանգստյան տան ավերակներ են հայտնաբերել։

Այս շինության մեջ, հնարավոր է, ժամանակավորապես տեղավորվել են հին եգիպտական ​​զորքերը և, հավանական է, նույնիսկ թագավորական ընտանիքը փարավոն Թութմոս III-ի օրոք կամ մոտավորապես մ.թ.ա. 1479-1425 թվականներին:

Հին Եգիպտոսի կառավարիչները հաճախ էին ռազմական արշավներ իրականացնում Արևելյան Միջերկրական ծովի տարածքում, և եգիպտական ​​զորքերի երթուղիներից մեկն այս տարածաշրջան հասնելու համար Սինայի թերակղզին էր:

«Հավանական է, որ շենքը օգտագործվել է որպես թագավորական նստավայր՝ ելնելով կառույցի ճարտարապետական ​​նախագծից և ներսում հայտնաբերված խեցեղենի սակավաթիվ  բեկորներից»,- ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ:

Շինությունն ունի երկու ուղղանկյուն միջանցք և դրանցից ճյուղավորվող մի քանի սենյակ։ Շենքում հայտնաբերված հիերոգլիֆ արձանագրությունը վկայում է, որ հանգստյան տունը թվագրվում է Թութմոս III-ի թագավորության ժամանակաշրջանով։

Հանգստյան տունը գտնվում է Թել Հաբվեում, այստեղ նաև գերեզմանոց կա, որը թվագրվում է 21-րդ (մ.թ.ա. մոտ 1070-945 թթ.) և 26-րդ (մ.թ.ա. 688-525 թթ.) դինաստիաների միջև ընկած ժամանակահատվածով։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ