News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձախողումը 44-օրյա պատերազմն է համարում։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսին։

«Ամենամեծ անհաջողությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն է։ Կարևոր է հասկանալ՝ ինչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից, որը կապ ունի էսօրվա իրավիճակի հետ։ Իսկ ինչո՞ւ է այսօր կառավարությունը խոսում պատերազմից խուսափելու մասին, և դա հնարավոր համարում, իսկ այն ժամանակ հիմնավորում, որ դա հնարավոր չէ»։

Ըստ նրա՝ ԼՂ-ի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ․ «Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից, սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում։ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով իր հաջողություններին՝ Փաշինյանն ասաց, որ ամենամեծ հաջողությունն այն է, որ այս ամենով հանդերձ Հայաստանն ու իր ժողովուրդը հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը․ «Դա Հայաստանի պետականության հարատևության շատ էական հիմքեր է ստեղծում, որը 2019-ին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային միտքն է։ Այս աղետների միջով անցնելով մենք եկել ու հասել ենք մի տեղ, երբ այլևս տեսնում ենք հորիզոն, հեռանկար։ Գերակշռող զգացողությունը իմ՝ որպես  ՀՀ վարչապետ եղել է փակուղու զգացողությունը։ Այսօր փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում, որը սահմանազատման շնորհիվ է»,- ընդգծեց նա։

Վարչապետը հայտարարեց, թե պետք է դադարել հայրենիքի փնտրտուքը, այն գտել ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ…
Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց. Ալեն Սիմոնյանի գրառումը
Զավեշտն այն է, որ Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018-ի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը LEGO կոնստրուկտոր ա...
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ