News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կրծքային խաչը գողացած տղամարդուն։ Դրա մասին հայտնել է գերմանական Bild պարբերականը։

Տղամարդը խաչը գողացել է 2023 թվականին Բավարիայի Տրաունշտեյն քաղաքի քաղաքային եկեղեցուց, այնուհետև իր անվտանգության համար անհանգստացած՝ հանձնվել է Չեխիայի ոստիկանությանը: Հանցագործը խոստովանել է, որ թերթերից է իմացել՝ ում խաչն է։

Ծխական համայնքին խաչը նվիրաբերել է Հռոմի պապը 2020 թվականին։ Մասունքին հասնելու համար գողը քանդել է Տրաունշտեյն քաղաքի եկեղեցու պատի մեջ կառուցված ցուցափեղկը։ Տրաունշտեյնում Բենեդիկտոս XVI-ը հաճախել է գիմնազիա և մատուցել իր առաջին պատարագը։

Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի: Իսկ եթե խաչը քահանայապետի հետ առնչություն չունենար,  կարժենար շուրջ 800 եվրո: Գները, որ միջնորդներն առաջարկել են խաչի համար, ձեռք չեն տվել գողին. նրան առաջարկվել էր 18 եվրո:

Մինչ այս Վատիկանը Ճշմարիտ Խաչի բեկորներ էր նվիրել Չարլզ III-ին՝ նրա թագադրման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ