News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Սևիլյայում ցլամարտ կազմակերպող ընկերությունը պատրաստվում է անվճար տոմսեր առաջարկել մինչև ութ տարեկան երեխաներին՝ ավելի ակտիվացնելով ազգային բանավեճը հակասական իսպանական ավանդույթի շուրջ, գրում է The Guardian-ը։

Pages ընկերությունն ասում է, որ չափահաս հանդիսատեսները, որոնք գնում են «novilladas»-ի տոմսեր՝ մարզչական մենամարտեր, որոնց մասնակցում են երիտասարդ ցլերը, Սևիլիայի Maestrana արենայում կարող են անվճար ուղեկցել երեխային, ինչը, ըստ նրա, «փոքրերին ցլամարտի աշխարհ ներկայացնելու լավագույն միջոցն է»:

Խոսե Էնրիկե Զալդիվարը, ով գլխավորում է Իսպանիայի անասնաբույժների ասոցիացիան, որը ջատագովում է ցլամարտի վերացումը, ասում է, որ երեխաներին ներգրավելը նվազող լսարանին վերադարձնելու փորձ է:

«Մենք կարծում ենք, որ սխալ է, որ փոքր երեխաներին թույլատրվում է ներկա գտնվել այս շոուներին, քանի որ կենդանիների տառապանքը դիտելը կարող է հոգեբանորեն վնասել», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ