News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Ավանդույթի համաձայն՝ մայիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացի կաթողիկոսի:

Եկեղեցու հոգևոր դասը և ուխտավորները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հատուկ արարողակարգով դիմավորեցին Ավետարանը:

Ուխտի Սուրբ Պատարագը մատուցեց Զորավոր Սուսրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչև քարոզը, Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին:

Քարոզին Տեր Հայրն անդրադարձավ նաև խնդրակատար և հրաշագործ Ավետարանի զորությանն ու ասաց. «Զորավոր Ավետարանը նշանավոր է ոչ թե իր գեղագիտական արժեքով, այլ նախ և առաջ ավետարան լինելով և իր հրաշագործ զորությամբ: Այն շնորհաշատ մի պարգև է մեզ՝ մահկանացուներիս, որպեսզի Աստծու օրհնությանը հաղորդակից լինենք: Կարևորելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ մենք հաղորդ ենք դառնում Լույսին և մերժում ենք խավարը: Երբ Աստծու խոսքերը կյանքի են կոչվում, կյանքը գեղեցկանում և լուսավորվում է, որովհետև ավետարանական պատգամները մարդուն փրկություն են պարգևում, ազատագրում մեղքերից, մարդկանց միջից վերացնում թշնամական խորհուրդները և սեր տարածում մարդկանց միջև»:

Սուրբ Պատարագի ավարտից մինչև երեկոյան ժամերգությունը եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին:

14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում կոչվել է «Վիշապկենց»: Դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Սուրբ Թադեի վանքում, ապա՝ Սուրբ Էջմիածնում, իսկ 1939-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն իններորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Հովհաննես...
«Նախադեպը չունեցող ամոթալի երևույթ էր կատարվածը». Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց…
Այն ինչ կատարվեց Սարդարապատում մայիսի 28-ին, անջնջելի խարանեց հայ ոստիկանի պատիվը. Հունահայոց թեմ
Դատապարտելով կատարվածը աղոթում ենք, որ Աստված ապաշխարության շնորհ…
Եկեղեցին գործում է Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ. Դանիելյան
Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ…
Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին. Տեր Եսայի քահանա Արթենյան
Ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր...
Անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Աուրբ Եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք. Ռազմիկ Ամյան
Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, ինչի համար հպարտ եմ...
Ամենաշատ