News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Ես բացառում էի, որ երբեւէ կունենանք մի իրավիճակ, երբ Եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, բայց կյանքն անպես է փոխվել, որ ոչ մի բան չի կարելի բացառել: Այս մասին յսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հարցին, արդյոք հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ եթե լինի ռաջարկ, արդյոք կհանդիպի, նա պատասխանեց. «Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի եւ օրակարգը ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, նա արձագանքեց. «Ոչ, ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը:

Հիմա շարժում է ընթանում, մարդիկ իրենց տեսակետը արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են: Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմպիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, ինչքան հիշում եմ՝ ժամկետներ էլ էին նշում, այդ գործընթացը յուրաքանչյուր ոք կարող է տանել առաջ: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Թունյանը նկատեց, որ այն օրակարգը, որը կա շարժման մոտ, խիստ տարբերվում է իրենց օրակարգից:

Անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իմ տեղեկություններով Կիրանցի ճանպարհն այս պահին բաց է: Բնական է, որ մարդիկ ունեն դժգոհություններ եւ ակնհայտ են այդ դժգոհություններն ու մտահոգությունները: Դրա հանմար կա գործընթաց, որը ՀՀ կառավարությունը կատարում է: Ինչ որոշում էլ ընդունվում է, միշտ լինում են դժգոհ մարդիկ, եւ գոհ մարդիկ: Հասկանալի է, որ մեր որոշ քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծվում, իրենց ունեցվածքի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց եթե դա անհրաժեշտ է Հայաստանը ընդհանուր անվտանգության տեսանկյունից, ուրեմն պետք է հավասարակշռվի այդ ամենը»:

Նա չցանկացավ անդրադառնլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանի արտահայտությանը, ով շարժման մասնակիցներին անվանել էր թափառախումբ:

Բաբկեն Թունյանը, ով 2018-ից առաջ լրագրող է եղել, նկատեց, որ այն ժամանակվա մամուլը էապես տարբերվում է ներկայիս մամուլից. «Այն ժամանակվա մամուլը մարդկանց անձնական վիրավորանքներ չէր հասցնում: Երբեւէ չէիք տեսնի, որ լրագրողը երկրի վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ աներ, փոքրատառով ազգանունը գրեր, կամ բռնության կոչեր անի ու ատելություն քարոզի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ