News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում ռեստորանի աշխատակցուհին կորել էր, կար վարկած որ նա ընկել է գետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ