News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում եւ շրջակա օկրուգներում մահացել է յոթ մարդ այն բանից հետո, երբ խիստ վատ եղանակը պոկել է էլեկտրալարերն ու տապալել ծառեր, քանդվել են աղյուսե պատեր, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով՝ երեք հոգի մահացել է Հարիս օկրուգում, չորս հոգի՝ Հյուսթոնում։

Կիպարիսում գրանցվել է պտտահողմ՝ ժամում 110 մղոն արագությամբ, իսկ Հյուսթոնում ուժեղ քամի է, որի առավելագույն արագությունը հասնում է ժամում 100 մղոնի, տեղեկացրել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

«Այսպիսի քամի մենք Հարիս օրկրուգում չենք տեսել 1983թ. Ալիսիա փոթորկի ժամանակներից»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է օկրուգի դատավոր Լինա Իդալգոն։

Ալիսիա փոթորիկը 1983թ. օգոստոսի 18-ին ցամաք էր դուրս եկել Սան Լուիս լեռնանցքում։ Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ այն խլել է 21 մարդու կյանք, իսկ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջրհեղեղ Գերմանիայի հարավում. հազարավոր բնակիչներ տարհանվել են, հրշեջ է զոհվել
Քաղաքապետարանները ջրհեղեղներին պատրաստվելու համար օրեր ունեին, սակայն Գերմանիայի հարավում մոտ 3000 մարդ ստիպված է եղել տարհանվել, քանի որ ջուրը որոշ շրջաններ հոսանքազրկել է
Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներում
Դեռահասները լողի մրցումներ են կազմակերպում բակերում, իսկ բազմահարկ շենքերի բնակիչները փրկարարներ են կանչում, քանի որ չեն կարողանում դուրս գալ շքամուտքից
Հնդկաստանում ընտրությունների վերջին օրը շոգից մահացել է ընտրական հանձնաժողովների առնվազն 33 աշխատակից
Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը (IMD) հայտնել է, որ Ուտար Պրադեշ նահանգի Ջհանսի քաղաքում ջերմաստիճանը հասել է 46,9 աստիճանի ըստ Ցելսիուսի
2024 թվականի մայիսը վերջին 11 տարվա ընթացքում Նյու Դելիի ամենաշոգ ամիսն է եղել
Միջին առավելագույն ջերմաստիճանը (45,6 աստիճան Ցելսիուս) գրանցվել է մայիսի 30-ին...
Կան փակ ճանապարհներ. Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն...
Եղանակը Հայաստանում
Մայիսի 31-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կաճատեւ անձրեւ...
Ամենաշատ