News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հանելուկային եւ «մահասփյուռ» տիեզերական օբյեկտն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում, գրել է The Sun-ը։

Ֆերմեր Բարի Սավչուկը որդու հետ մեքենայում էր, երբ բախվեց 6,5 ֆուտ լանությամբ (մոտ 2 մետր) եւ 88 ֆունտ քաշով (մոտ 40 կիլոգրամ) մետաղի կտորի։ Հայրն ու որդին ստուգում էին դաշտերը Իտունայի մոտ (ոչ մեծ քաղաք կանադական Սասկաչեւան նահանգում), երբ հայտնվեց տիեզերական աղբը, որը, թվում էր, հայտնվել էր անհայտ տեղից։

Նրանք եզրակացրին, որ մետաղի կլորավուն կտորը գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության հրթիռի բեկոր էր։ Հետազոտող Աամանտա Լոուլերը Ռեջինայի համալսարանից պատմել է, որ նման օբյեկտներ վերջերս գտնվել են Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, ընդ որում՝ դրանցից մեկը կոտրել է տան տանիքը Ֆլորիդայում։

Փորձագետն ավելացրել է, որ 2024թ. տիեզերական արձակումները եւ հրթիռների կրկնակի անկումները դարձել են ավելի հաճախակի, նշանակում է՝ մարդկանց մահանալու հավանականությունը նման վթարներից ավելացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ