Բագրատ Սրբազանը «Անի գրանդ» հյուրանոցում հանդիպում է մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
Դրանից առաջ, նույն վայրում Բագրատ Սրբազանը հանդիպում ունեցավ քաղաքական ուժերի հետ: Երեկոյան էլ Տավուշի թեմի առաջնորդը կհանդիպի պահեստազորի սպաների հետ:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն ասել էր, որ այս հանդիպումներից հետո կհստակեցնի սպասվելիք հանրահավաքի օրը, որտեղ արդեն հետագա քայլերը կհստակեցվեն: