News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային  հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համատեքստում, առայժմ անորոշ իրավիճակի և տարածաշրջանում ընթացող լայնածավալ «քարոզչական դիմակայության» պայմաններում, այնուամենայնիվ, հարկ է նաև հիշեցնել.

1. Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը։

2. Ապրիլի կեսին Թեհրանի կողմից աննախադեպ՝ Իսրայելի տարածքի ուղիղ թիրախավորման «անհամաչափ պատասխանը» Թել Ավիվում խոստանում էին իրականացնել հենց Իրանի ներսում։

3. Իրանի նման մասշատաբային գործողության «անհամաչափ պատասխանը» հնարավոր էր բացառապես այդ երկրին սահմանակից երկրից, որտեղ Իսրայելն ունի լրջագույն հետախուզական, տեխնոլոգիական անվերահսկելի ներկայություն։ Իսկ այդ հարևանն Ադրբեջանն է՝ հատկապես 44-оրյա ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար իսրայելական պարտքերը մարելուց հետո։

Հ.Գ.1. Իրանական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ բոլոր մակարդակներում բանակցությունների ընթացքում մշտապես նախազգուշացնում էին Իսրայելի արկածախնդրության զոհը դառնալու անխուսափելիության մասին...

Հ.Գ. 2. Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարության խուճապահար արձագանքները նշվածի վառ վկայությունն են»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ