News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակիչը մեկ տարի առաջ քաղաքի Մադան թաղամասի տարածքից գողացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկին պատկանող մետաղյա խողովակները և պատրաստվում է տեղափոխել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվեց Շնող գյուղի բնակչի վարած «ԶԻԼ»-ը, որը բեռնված էր 19 մետաղյա խողովակներով՝ ընդհանուր 35,7 մետր երկարությամբ։

Ալավերդցի 33-ամյա ուղևորը հայտնեց, որ բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող խողովակները գողացել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունիսի 23-ին, այնուհետև տեղափոխել և թաքցրել էր մոտակա ձորակում, իսկ հիմա վաճառելու նպատակով ցանկանում էր վերոնշյալ բեռնատարով տեղափոխել Շնող գյուղի մետաղի ընդունման կետ։

Մետաղյա խողովակներով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ԲԲ ընկերության լիազորված անձից հաղորդում ընդունելու և վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ