News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի զոհերի դիակները տեղափոխել են Թավրիզ։ Այս մասին երկուշաբթի, մայիսի 20-ին, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը։

Նրա խոսքով՝ որոնողական գործողությունն ավարտված է։

- Բոլոր զոհերի դիակները ուղարկվել են Թավրիզ։ Դիակների որոնումն ավարտված է,- նրա խոսքերը մեջբերել է Al Jazeera-ն։

Մայիսի 19-ին Իրանի նախագահին եւ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արեւմուտքում,  Վերզեգան շրջանում։

Այն ամենը, ինչ հայտնի է պատահարի մասին՝ «Вечерняя Москва»-ի հրապարակման մեջ։

Անունը չնշած իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Նա նաեւ նշել է, որ ուղղաթիռը լիովին այրվել է։ Atlantic ամսագրի սյունակագիրնը հայտնել էր, որ մայիսի 20-ի գիշերը Էբրահիմ Ռաիսին զոհվել է լեռներում ուղղաթիռի կործանվելու հետեւանքով։ Mehr գործակալությունը ավելի ուշ պաշտոնապես հաստատել է քաղաքական գործչի մահը։

Հայտնի է դարձել նաեւ, որ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը կկատարի Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները մինչեւ ընտրություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ