News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Տիգան Գալստյանը իր վարած «Hyundai»  մակնիշի ավտոմեքենայով Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել է 49-ամյա Արթուր Սարգսյանի կողմից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել 68-ամյա Խորեն Քոթանջյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել փայտե էլեկտրասյունը, գովազդային վահանակն ու բախվել բնակչի տան քարե պարսպին՝ մոտ 8 մետր հատված փլուզելով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազա-բենզալցակայանի աշխատանքները:

Իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիական ավտոմեքենայով: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Hyundai»-ի վարորդ Տ. Գալստյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ