News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի մեջտեղում սյուներ են տեղադրվել: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ ավտոլվացման մեկ կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

 «6 տուն էլ այնքան մոտ է ադրբեջանցիներին, որ հնարավոր չէ այնտեղ ապրել։ Դպրոցն էլ է այնքան մոտիկ, որ ոչ ոք երեխաներին չի կարող դպրոց ուղարկել»,– ասաց Կամո Շահինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է. Սերժ Սարգսյանը՝ հայ-ադրբեջանական խնդրի լուծման մասին
Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ...
Ես վաղուց դադարել եմ արձագանքել Բաքվի գործողություններին, որովհետեւ պատասխանատուն այսօր ուրիշ մարդ է. Սերժ Սարգսյան
Սրանից 2-3 տարի առաջ, երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար կոնկրետ իմ նկատմամբ: Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է: Մեր ասածն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն...
Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում...
Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունները
Բլինկենը հանդիպման մասին գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում...
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Ամենաշատ