News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Fox News հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրել է ինքնասպանության պահը: Նկարահանող խումբը  թողարկում էր պատրաստում ոստիկանական հետապնդման մասին, եւ իրադարձությունների նման զարգացում որեւէ մեկը չէր ենթադրում: Ալիքի ղեկավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:

Ինչպես հայտնում է  «vesti.ru»-ն, լրագրողներն ուղղաթիռից ուղիղ եթերով  հաղորդել են Ֆենիքս քաղաքի մոտ առեւանգած մեքենայի գործով ոստիկանական հետապնդման մասին:   Որոշ ժամանակ անց վարորդը ատրճանակով դուրս է եկել մեքենայից եւ փախել ավանամերձ ճանապարհով: Թփերի մոտ հասնելով` տղամարդը կրակել է գլխին եւ ընկել:

Ալիքի մեկնաբան Շեփարդ Սմիթը անմիջապես գովազդ է հայտարարել: Սակայն համացանցից օգտվողները տարածել են սարսափելի տեսանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ