Մոսկվայում տեղի է ունեցել Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։

Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։