Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործով հերթական դատական նիստը։

Դատախազը ներկայացնում է գործով ապացույցները։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի՝ գործով մեղադրյալներ են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը բողոքարկվել էր, իսկ գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան։