Փաստաբան Մերի Սաֆարյանը գրել է․ «ՀՀ գործող Սահմանադրությունն ամրագրում է անփոփոխելի հոդվածների սկզբունքը՝ պետության հիմնարար դրույթները քաղաքական ցնցումներից պաշտպանելու համար։
Եվ հենց Սահմանադրության նախաբանն է արտացոլում, թե պետականության ինչ սկզբունքներ և համազգային ինչ նպատակներ է հայ ժողովուրդը դրել իր Մայր օրենքի հիմքում։
Նոր Սահմանադրության նախագծից չի երևում՝ նախաբանը փոխելու ի՞նչ անհրաժեշտություն է եղել Հայաստանի համար։
Ի՞նչ է դրանից շահում հայ ժողովուրդը։
Փոխարենը հստակ է, թե արտաքին ո՛ր պահանջն է բավարարում Անկախության հռչակագրին հղումը հանելը։
Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու»։


























