Թեհրանում սկսվել են մետրոյի իններորդ գծի թունելների հորատման աշխատանքները։ Իշխանությունների հայտարարությամբ՝ այն կդառնա Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գիծը, հայտնում է Fars-ը։
Դրա երկարությունը կկազմի 53 կիլոմետր, երթուղու վրա նախատեսված է 38 կայարան։ Գիծը կանցնի Իրանի մայրաքաղաքի 10 շրջաններով։
Թեհրանի քաղաքապետի՝ տրանսպորտի հարցերով տեղակալը հայտնել է, որ նախագիծը կիրականացվի հինգ փուլով։ Առաջին հատվածի գործարկումը նախատեսված է 2028–2029 թվականներին՝ իրանական օրացույցով 1407 թվականին։
Իններորդ գծի շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Այժմ դրանցում ներգրավվել են թունելահորատման մեքենաներ, որոնք հնարավորություն կտան հորատումն իրականացնել խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ։





























