Ռուսաստանի կառավարությունը մոտ 50 միլիարդ ռուբլի կուղղի Կալինինգրադի մարզի համար երկու նոր երկաթուղային լաստանավի կառուցմանը, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կալինինգրադի մարզն առանձնահատուկ աշխարհագրական դիրք ունի, և դրա պատճառով որոշ երկրների անօրինական գործողությունները, լոգիստիկ շղթաների խախտումները, տրանսպորտային շրջափակման փորձերը դժվարացնում են այնտեղ գործող ձեռնարկությունների աշխատանքը։

Տարածաշրջանին անհրաժեշտ ապրանքների ու հումքի անխափան մատակարարումն ապահովելու համար արդեն կառուցվում են երկու նոր երկաթուղային լաստանավեր։ Դրանք կկառուցվեն հայրենական նավաշինարանում՝ ռուսական նախագծով, և կշահագործվեն Բալտիյսկ և Ուստ-Լուգա նավահանգիստների միջև գործող ծովային լաստանավային գծում, որը Կալինինգրադի մարզը կապում է Ռուսաստանի մնացած տարածքի հետ»,- նշել է Ռուսաստանի վարչապետը։