Allianz-ի հետազոտական ստորաբաժանման կանխատեսմամբ՝ Իրանի հետ պատերազմը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրներին 2026 թվականից մինչև 2030 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարող է պատճառել շուրջ 790 միլիարդ դոլարի տնտեսական կորուստներ, հաղորդում է «Առևտուր առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Դա կազմում է տարածաշրջանի համախառն ՀՆԱ-ի 5,9%-ը։

Միավորման կազմում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Օմանը և Բահրեյնը։