Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը Մոսկվայում ձերբակալվել է խարդախության և վատնման գործով, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է ТАСС-ը։
Նահանգապետի ձերբակալությունը կապված է ճանապարհի վերակառուցման ընթացքում 39 միլիոն ռուբլու հափշտակության և ավելի քան 1 միլիարդ ռուբլու վատնման գործի հետ։
«Նրան մեղսագրվում են Մուրմանսկի մարզի շինարարության նախարարության՝ ավելի քան 39 միլիոն ռուբլու բյուջետային միջոցների հափշտակություն, Մուրմանսկի մարզի տրանսպորտի նախարարության՝ Ապատիտի-Կիրովսկ ավտոճանապարհի վերակառուցման համար հատկացված ավելի քան 1 միլիարդ ռուբլու բյուջետային միջոցների վատնում, ինչպես նաև ապօրինի արժութային գործարքներ»,- նշել է Իրինա Վոլկը։




























