Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ երկրի դեսպանի բացակայության պայմաններում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Կատարի և Գերմանիայի համատեղ հայտարարությունն է, ինչպես նաև դրա առնչությամբ Կատարի կառավարության անսպասելի քայլը, հաղորդում է Pars Today-ը։

Կատարի էմիրի՝ Բեռլին կատարած այցի արդյունքներով հրապարակված՝ Կատարի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Մենք կոչ ենք անում Իրանին կատարել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և համակարծիք ենք, որ Իրանը ոչ մի պարագայում չպետք է միջուկային զենք արտադրի կամ ձեռք բերի»։