ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ մինչև հաջորդ տարի դաշինքը կունենա տարեկան շուրջ 4 մլն հրետանային արկ արտադրելու հզորություն։ Այս մասին նա ասել է Բեռլինում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունենալիս։

«Ըստ կանխատեսումների՝ մինչև հաջորդ տարի դաշինքը կունենա տարեկան շուրջ 4 մլն հրետանային արկ արտադրելու հզորություններ», — հայտարարել է Ռյուտեն։

Արտադրության նախատեսվող ծավալները գրեթե երկու անգամ գերազանցում են 2025 թվականի ցուցանիշները։