Նոյեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը»,- նշել է նա:





























