Ինչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր սահմանադրություն ընդունելու որեւէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ: Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Հանված է հղումը Անկախության հռչակագրից: Հանված է Արարատ լեռը՝ որօես թուրքական վաղեմի պահանջատիրեւթյան արդյունք: Զիփ արված, պոպուլիստական լեզվամտածողությամբ համեմված, որոշակիության ու ինստիտուցիոնալ այլ խնդիրներ պարունակող նախագիծ:

Հա մեկ էլ սյուռ է, որ դատավորները ժամանակավոր պաշտոնակատար են դառնալու ու գնահատվեն վերագնահատման հանձնաժողովի կողմից. դատավորները, որոնց 65%ը դեռ 2 տարի առաջ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակվել էին իրենց կողմից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։