ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Թեհրանն ավելի ագրեսիվ է դարձել, քանի որ դեմոկրատներին «թույլ» է համարում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես բոլորը հիշում են, ես նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ երկու կանխատեսում էի արել։ Նախ՝ եթե դեմոկրատները հաղթեն, ֆոնդային շուկաները զգալի անկում կապրեն, ինչը և տեղի ունեցավ, և երկրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի ագրեսիվ կդառնա իր հարձակումներում, ինչը նույնպես տեղի ունեցավ», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ «վերջին շաբաթվա ընթացքում Իրանն ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում երբևէ»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ դրանք բոլորը խոցվել են և վնաս չեն պատճառել։
«Իրանի ղեկավարները դեմոկրատներին համարում են թույլ, անարդյունավետ և երկիրը կործանող, բայց ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», - հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ թե՛ դեմոկրատները, թե՛ Իրանը «հուսահատ պայքարում էին, որպեսզի նավթի գները հնարավորինս երկար բարձր մնան, իսկ ընտրություններից հետո նավթի գինը ռեկորդային անկում ապրեց»։
«Ափսոս, որ ընտրողները դա չհասկացան նախքան իրենց ընտրությունը կատարելը, բայց ընտրություններն ընդհանուր առմամբ շատ «տարօրինակ» էին», - ամփոփել է Թրամփը։





























