Ստամբուլում առյուծի որոնումներ են կազմակերպվել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել քաղաքի փողոցներում գիշատչի հայտնվելու մասին, հայտնել է Aykırı պարբերականը։
«Ստամբուլի Սարըյեր շրջանում առյուծ է նկատվել. նրան բռնելու գործողություն է իրականացվում», — ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Քաղաքի բնակիչներին կոչ են արել պահպանել նախազգուշական միջոցները։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գիշատչի գտնվելու վայրը հաջողվել է պարզել ջերմատեսիլ սարքերի տվյալների և տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունների շնորհիվ։ Պարբերականի տվյալներով՝ այս պահին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում առյուծին անվտանգ և կենդանի բռնելու համար։




























