Աթենքի միջազգային օդանավակայանում ձերբակալել են 65-ամյա տղամարդու, որը կասկածվում է Հունաստան 15,2 կգ կանեփ ներկրելու փորձի մեջ, հայտնում է Kathimerini-ն։

Ոստիկանության տվյալներով, նա ենթադրաբար միջազգային հանցավոր կազմակերպության անդամ է, որը զբաղվում է երկիր թմրանյութերի մատակարարմամբ՝ հետագա իրացման նպատակով։

Տղամարդը ժամանել էր Բարսելոնայից։ Զննության ընթացքում մաքսային ծառայողները հայտնաբերել և առգրավել են կանեփով երկու փաթեթ՝ ընդհանուր 15,2 կգ քաշով։

Ձերբակալվածից առգրավել են նաև 100 եվրո, 4,2 հազար ալբանական լեկ (մոտ 47 եվրո) և բջջային հեռախոս։

Տղամարդը նախկինում արդեն հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ միգրացիոն օրենսդրության ենթադրյալ խախտումների պատճառով։ Ձերբակալությունից հետո նրան ներկայացրել են դատախազին։